Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Փորձում են սևացնել

Փորձում են սևացնել
08.05.2024 | 11:07

Ֆեյսբուքի ողջ նիկոլական սեգմենտը ՎՃԱՐՈՎԻ գովազդի տակ դրած՝ փորձում է Բագրատ Սրբազան սևացնել։

Մեղադրում է… վճարված լինելու մեջ, շաղ է տալիս բազում այլ ախմախ ու խնդալու մեղադրանքներ։

Այս առթիվ ունեմ երկու դիտարկում.

1) Վատա՛հ եղեք, որ էս վճարովի գովազդի համար վճարում ենք մենք՝ հարկատուներս։

2) Վախեցած են։

Զգում են, որ իրենց ստերին հավատացողներն օր-օրի քչանում են։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ